ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

Երթ Երևանում՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի

Երթ Երևանում՝ ի պաշտպանություն Կարո Փայլանի
11.05.2016 | 23:27

Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթը՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի, ավարտվեց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ։ Մասնակիցները, որոնց ձեռքին՝ «Ես Կարոն եմ», «Ստոպ ռասիզմին» եռալեզու ցուցանակներն էին, նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ելույթ ունենալով` «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ, Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանն ապրիլի 21-ին առաջարկել էր հանձնաժողով կազմել 1915-ին հայ քաղաքական գործիչների սպանությունները հետաքննելու համար:

Իր ելույթում Փայլանն ընթերցել էր 1915-ին սպանված մի շարք հայ գործիչների անունները և ցուցադրել նրանց նկարները՝ Գրիգոր Զոհրապի (Ստամբուլ), Պետրոս Հալաջյանի (Ստամբուլ), Նազարեթ Դաղավարյանի (Սիվաս), Կարապետ Փաշայանի (Սիվաս), Օհանես Սերինգյուլյանի (Էրզրում), Օնիկ Տերսեքյանի (Վան), Համբարձում Բոյաջյանի (Կոզան), Վահան Փափազյանի (Վան), Հակոբ Պապիկյանի (Թեկիրդագ), Գեղամ Տեր-Կարապետյանի (Մուշ), Հակոբ Բոյաջյանի (Թեկիրդագ), Գարեգին Փաստերմաջյանի (Էրզրում) և Արթին Բոշկեզանյանի (Հալեպ): Ելույթից մի քանի օր հետո հայ պատգամավորը ծեծկռտուքի էր ենթարկվել ու հայտարարել էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված էին իրեն թիրախ ընտրել։

Դիտվել է՝ 2609

Մեկնաբանություններ